Ադրբեջանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել


14:22 , 22 հունիս, 2024

Կասպից ծովում երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 07։17-ին։

Կենտրոնի տվյալներով՝ 3,9 բալ ուժգնությամբ երկրաշարժի օջախը գտնվել է 67 կմ խորության վրա։