Ղազարյան Սոնայի հայտարարագիրը. 24 մլն դրամ վարկ, ավելի քան 12 մլն եկամուտ
13:20 , 22 հունիս, 2024
Եվրաինտեգրման ամենամեծ ջատագովներից մեկը հանդիսացող ՔՊ-ական պատգամավոր Ղազարյան Սոնայի հայտարարագրից պարզում ենք, որ նա Առինջում մի բնակարան ունի ընդամենը, մեքենա չունի, բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների) տվյալ տարվա վերջում կազմել են ավելի քան 2,5 մլն դրամ, հաշվետու տարվա եկամուտները՝ 12,219,799 դրամ, ավելի քան 24 մլն դրամի էլ վարկ ունի բանկում: Վերջ, է՛լ ոչինչ չի հայտարարագրել Սոնան՝ ստեղծելով ոչ այնքան շքեղ կյանքով ապրող երեսփոխանի տպավորություն: