Սյուներին, շենքերի պատերին և այլ տարածքներում անօրինական գովազդային թռուցիկներ փակցնողները կտուգանվեն․ Երևանի քաղաքապետարան (Video)


12:10 , 22 հունիս, 2024

Երևանի տարբեր փողոցների շենքերի, կառույցների պատերին պարբերաբար անօրինական թռուցիկներ են փակցվում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նշվում է, որ այսուհետ մայրաքաղաքում առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար տուգանք է կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով:

Մանրամասները՝ տեսանյութում։