Կլասիկ Էդմոնը մի բանից է շատ վառվում


12:44 , 21 հունիս, 2024
Սրբազան շարժումը, Սերժ Սարգսյանին և մյուսներին թիրախավորելը Մարուքյան Էդմոնի պարագայում ունեն նաև խորը հոգեբանական-ենթագիտակցական դրդապատճառներ. Էդմոնը չար նախանձով է լցված Սրբազան շարժման հանդեպ այն պարզ պատճառով, որ այն, ըստ էության, կայացել է ու բռնել ժամանակի փորձությունը: Մինչդեռ Էդմոնը հասկանում է, որ եթե ինքը նույնիսկ «ոռով էլ բոմբ գցի», հրապարակներում մի 127 հոգուց ավել մարդ չի հավաքի, այդ 127 հոգու ճնշող մեծամասնությունն էլ ծանոթ-բարեկամ կլինի: Այս հանգամանքը Էդմոնի գանգուղեղում մութ զգացմունքներ է առաջացնում՝ ստիպելով է՛լ ավելի ժրաջանորեն կատարել Նիկոլի հրահանգը՝ սևացնելու, վարկաբեկելու ժողովրդական շարժումը:

Մինչդեռ նախանձի ու մաղձի փոխարեն Նիկոլի կլասիկ ագենտը պետք է վերլուծեր իր անհաջողության ու Սրբազան շարժման հաջողության նախապատճառները: Հուշենք Էդմոնին, որ իր անկման պատճառը նախևառաջ իր ով լինելն է. այս տարիների ընթացքում հազար ու մի «կաշի է փոխել» Էդմոնը, ինչի պատճառով այսօր ստիպված է գոյությունը քարշ տալ Նիկոլի ագենտի կարգավիճակում՝ հույսով, որ իր ստորությունեները կուրատորի կողմից կգնահատվեն, և վաղն ամեն ինչ լավ կլինի: Բայց թող ինքն իրեն իզուր չխափի. Ո՞վ է մինչև վերջ խերվել Նիկոլից, որ Էդմոնը խերվի: