13:49 , 19 սեպտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Արքայազն Ուիլյամին ՌՕՈՒ-ում ծառայության ժամանակ պահպանող երկու շների բրիտանացի զինվորականները քնեցրել են:
Բլեյդ և Բրյուս անուններով գերմանական և բելգիական հովվաշներին քնեցրել են արքայազն Ուիլյամի վերջին հերթապահությունից անմիջապես հետո, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:
Սակայն պաշտպանության նախարարությունում պնդում են, որ շների քնեցումը ուղղակի համընկել է արքայազնի ծառայության ավարտի հետ, և որ զորքերում միշտ աշխատում են այդ կարգի շներին նոր տերեր գտնել: Նախարարությունում նաև նշել են, որ հնարավոր չի եղել նոր տերեր գտնել շների համար, քանի որ Բրյուս անունով բելգիական հովվաշունն արդեն շատ ծեր է եղել, իսկ Բլեդ անունով գերմանական հովվաշունը աչքի է ընկել խիստ ագրեսիվությամբ:
«Նախարարության քաղաքականությունն այնպիսին է, որ մենք շների ծառայության ավարտից հետո նրանց համար աշխատում ենք նոր տերեր գտնել, սակայն լինում են այնպիսի դեպքեր, երբ մենք ստիպված ենք լինում շներին քնեցնել»,- ասել է ՊՆ ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ բրիտանական հանրությունը մեծ քննադատության է ենթարկել պաշտպանության նախարարության գործողությունները՝ մեղադրելով նրանց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի մեջ: