13:24 , 19 սեպտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Եգիպտական զորքերը եւ ոստիկանությունն իսլամիստների դեմ գործողություն են սկսել Կահիրեի մոտ գտնվող Կիրդասա բնակավայրում: Ֆրանս Պրեսը գրում է, որ գործողության ընթացքում մեկ բարձրաստիճան ոստիկան է սպանվել, մեկ զինվոր էլ վիրավորվել է:
Ավելի վաղ իսլամիստներն իրենց վերահսկողության տակ էին վերցրել Կիրդասան, եւ այժմ իշխանությունները փորձում են նրանց դուրս մղել բնակավայրից: