Իշխանության ապօրինությունների հետևանքով անազատության մեջ հայտնված բազմաթիվ քաղաքացիների տեսակցության վրա արգելք է դրված․ Աբրահամյան


19:44 , 18 հունիս, 2024
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ իշխանության ապօրինությունների հետևանքով անազատության մեջ հայտնված 12 քաղաքացիների:
Ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, որոնց միավորում էր երկիրը հայրենադավ իշխանություններից փրկելու և մեր ժողովրդին արժանապատիվ կյանք վերադարձնելու մոտեցումը:
Ցավոք, մեծ թվով քաղաքացիների տեսակցության վրա արգելք է դրված և շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների տեսակցելու հնարավորություն չկա. նրանց թվում ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանն է, ով իր անհաշտ բնավորության պատճառով մշտապես իշխանությունների թիրախում է: