13:17 , 19 սեպտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Բելգիայի դատախազությունն ուսումնասիրում է հաքերային հարձակման գործը երկրի ԱԳ նախարարության սերվերների վրա։
Ինչպես գրում է Interfax գործակալությունը, վկայակոչելով բելգիական «Էկո» պարբերականը, դեռևս անհայտ գործակալության, կամ հաքերների խմբավորման կողմից փորձ է արվել պատճանեհանել ԱԳՆ-ի գաղտնի էլեկտրոնային պահոցը։
Միաժամանակ, բելգիական պարբերականին չի հաջողվել ճշտել, թե արդյո՞ք հաքերներին հաջողվել է իրականացնել մտադրությունը թե ոչ։ Աղբյուրը նաև ընդգծում է, որ թագավորության համար դա առաջին դեպքն է, երբ գերատեսչության սերվերները ենթարկվում են նմանատիպ կանխամտածված հարձակման։