ԵՄ-ը կարող է փոխհատուցել ՌԴ-ի հետ «առևտրային պատերազմների» հետևանքով ԱՊՀ երկրների կրած վնասները. Ֆյուլե


13:11 , 19 սեպտեմբեր, 2013

ԵՄ-ը կարող է փոխհատուցել ՌԴ-ի հետ «առևտրային պատերազմների» հետևանքով ԱՊՀ երկրների կրած վնասները. ՖյուլեPanorama.am-ը գրում է.

Եվրոպական Միությունը կարող է փոխհատուցել ԱՊՀ երկրներին, այդ թվում Ուկրաինային, Ռուսաստանի Դաշնության հետ «առևտրային պատերազմների» հետևանքով կրած վնասները: Այս մասին «Կոմերսանտ Ուկրաինա» պարբերականին տված հարցազրույցում ասել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: 

«Եթե մեր գործընկերներն անարդարացիորեն ճնշումների են ենթարկվում որևէ երկրի կողմից, այդ թվում Ռուսաստանից և եթե այդ հանգամանքը կապված է այդ երկրների ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման կամ նախաստորագրման հետ, ապա Եվրամիությունը պետք է հնարավորություն գտնի նրանց պատճառված վնասները փոխահատուցելու համար»,-ասել է Ֆյուլեն:

ԵՄ հանձակատարը որպես օրինակ մատնանշել է ԵՄ տարածք մոլդովական գինու արտահանման քվոտաների ավելացումը՝ ի պատասխան ռուսական կողմի սահմանած արգելքների:

Միաժամանակ, Ֆյուլեն ընդգծել է, թե ներկայումս ԵՄ-ը մտադիր չէ նմանօրինակ գործողություններ ձեռնարկել ուկրաինական արտադրանքի հարցում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մաքսային խնդիրները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարթվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ