Ադրբեջանը մեկուսանում է արտաքին աշխարհից


13:04 , 19 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

«Եթե խաղաղ պայմաններում մարդ սպանելն ու արդարացնելը Ադրբեջանում արդարության վերականգնում են համարում, ապա դա խոսում է այդ երկրում արժեհամակարգի բացակայության մասին»,- մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, թե Ռամիլ Սաֆարովի վերադարձով ու նրա ազատ արձակմամբ արդարությունը վերականգնվեց, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Նրա խոսքով` մարդասպանին հերոս ներկայացնելը հակասում է բոլոր տեսակի բարոյական ու մարդկային նորմերին, այդ թվում՝ եվրոպական արժեքային համակարգին:

Ըստ Կ. Աճեմյանի` նման դիրքորոշմամբ, Ադրբեջանի նախագահն իր երկիրը մեկուսացնում է արտաքին աշխարհից ու միջազգային հանրությանը ներկայանում իր իրական դեմքով: