ՌԴ քիմզորքերն ու հատուկջոկատայինները կարող են ուղևորվել Սիրիա


12:36 , 19 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման գործողությանը կարող են մասնակցել ռուսաստանյան մասնագետները։

Ինչպես հայտնում է «Коммерсант»-հղում անելով ռուսական Գլխավոր շտաբում եղած իր աղբյուրներին, ենթադրվում է ՌԴ ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության զորքերի մասնագետների ժամանումը, ինչպես նաև քննարկվում է հատուկ նշանակության ջոկատի մասնակցությունը։

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս հայտարարել էր, որ Ռուսաստանի մասնակցությունը Սիրիայի քիմիական արսենալների ոչնչացմանը չի բացառվում։