Ռուսաստանում 10-ամյա տղան փրկել է եղբորը ինքնասպանությունից


12:14 , 19 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Իրկուտսկի շրջանում 12-ամյա տղան կախվել է, սակայն ողջ մնացել միայն իր տասնամյա եղբոր հնարամտության շնորհիվ, հայտնում է НТВ-ն:

Վեցերորդ դասարանցին որոշել է կյանքին վերջ տալ մարագում` ժապավենի միջոցով:

Տասնամյա երեխան, որ մոտակայքում է եղել, դանակ է բերել ու կտրել ժապավենը, որից կախված է եղել եղբայրը:

Փրկված եղբայրը հիվանդանոց է տեղափոխվել «մեխանիկական ասֆիքսիա» ախտորոշումով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ