11:52 , 19 սեպտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
«Չեմ կարծում, որ որևէ մեկը կողմ է, որ մենք դուրս գանք Ռուսաստանի դեմ»,- այսօր կառավարությունում լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը չի կարող դուրս գալ Ռուսաստանի շահերի դեմ, ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում ասել էր, որ «Հայաստանը ցանկանում է հնարավորինս խորացնել իր համագործակցությունը ԵՄ-ի հետ, սակայն չի կարող այն ուղղվել Ռուսաստանի շահերի դեմ»։
Շավարշ Քոչարյանը չպատասխանեց այն հարցին, թե՝ իսկ Հայաստանի շահը երկրորդակա՞ն է: