Սյամոն թուրքական պարտադրանքը համարել է միակ ռացիոնալը
15:27 , 13 հունիս, 2024
Բաքվում պահվող հայ գերիների, Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության հետագա ճակատագրի մասով իր ունեցած տեսլականի վերաբերյալ հարցին Սյամոն արձագանքել է՝ ասելով, որ այդ հարցերը փոխկապակցված են այն հարցի հետ, թե որտեղ է Հայաստանն ինքն իրեն տեսնում, թյուրքական աշխարհը ներկայացնող ճամբարում, թե՞ ոչ. եթե թուրքերի հետ բոլոր խնդիրները զրոյացնում ենք, ուրեմն, ըստ Սյամոյի, այդ հարցն էլ է լուծվելու:
Ինչո՞ւ է Իլհամը հայ գերիներին ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը պահում Բաքվի բանտերում: Մի պարզ պատճառով. ցանկանում է ճնշել Հայաստանին՝ գնալու հենց Սյամոյի ասած ճանապարհով: Թուրքերին ու Արևմուտքին պետք է, որպեսզի Հայաստանն ինտեգրվի թյուրքական աշխարհին, որպեսզի այն կայանա: Հիմա երբ Սյամոն, որ Արցախի ռազմաքաղաքական գերյալ ղեկավարությանը հռչակում է՝ 5-րդ շարասյուն, արյոդք նույն թուրքական առաջարկը չի՞ գովազդում: Նա ոչ ուղղակի կերպով ասում է, որ եթե Հայաստանը ցանկանում է ստանալ իր գերիներին, ապա պետք է վերածվի Թուրքիայի ու Ադրբեջանի ոտքի տակի փալասի՝ հանձնելով ոչ միայն սեփական սուվերենությունը, այլև պատիվը թուրքին:
Հայաստանի համար ձենտո՞ւ սցենար է սա: Իհարկե, ոչ. Բաքվում գերի պահվողները պետք է տուն վերադառնան ոչ թե Հայաստանի կողմից թուրքական պարտադրանքն ընդունելու, այլ ազերիներին արդյունավետորեն հակազդելու շնորհիվ:
Բայց միևնույն ժամանակ հարց է առաջանում, թե եթե Սյամոն սա է առաջարկում, իսկ ի՞նչ է առաջարկում Նիկոլը: Նիկոլն առաջարկում է գրեթե նույնը, ինչ՝ Սյամոն ուղղակի մի տաբերությամբ՝ Հայաստանն ինտեգրվում է Թուրանին, բայց գերիները չեն վերադառնում:
«Շքեղ» է, այնպես չէ՞: