Եվրոպայի խոշորագույն ավիափոխադրողը ստիպված է կրճատել աշխատակիցների թիվը


11:39 , 19 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Ֆրանսահոլանդական ավիափոխադրող Air France-KLM-ն, որը խոշորագույնն է Եվրոպայում, նախատեսում է աշխատանքից ազատել 2800 աշխատակցի գալիք 2014 թվականին։

Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, այդ մասին հաղորդագրություն է տարածել ավիափոխադրողը, ով նաև ընդգծել է, որ չնայած տարվա սկզբի արձանագրած հաջողություններին, այդուհանդերձ, այս տարի նրան չի հաջողվի գերազանցել կամ անգամ կրկնել 2012 թվականին գրանցված եկամտաբերությունն ու սպասվող վնասներից խուսափելու միակ տարբերակը մնում է աշխատակիցների կրճատումը։
Սպասվում է, որ ավիափոխադրողը չեղյալ է հայտարարելու նաև մի քանի ներֆրանսիական չվերթներ, դեպի փոքրիկ քաղաքներ։
Նշենք, որ Փարիզի արժեթղթերի շուկայում ընկերության բաժնետոմսերի գինը վերջին ամիսների ընթացքում ընկել է 2,4 տոկոսով։