11:24 , 19 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Մինչ քաղաքապետարանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցի վերաբերյալ հանձնաժողով կսեղծվի, մամուլում և սոցիալական ցանցերում հնչում են պնդումներ, թե երթուղայինների ուղեվարձը թանկանալու է: Ավելին, վերջին օրերին նաև կոնկրետ թիվ է նշվում: Ըստ շրջանառվող տեղեկությունների` երթուղային տաքսու ուղեվարձը դառնալու է 200 դրամ:
Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը խորհուրդ է տալիս սպասել պաշտոնական տեղեկատվությանը: «Այն հավաստի աղբյուրները, ում հղում են կատարում և պնդում, որ երթուղայինների ուղեվարձը դառնալու է 200 դրամ, թող ներկայանան և հիմնավորեն իրենց տեղեկությունները: Երբ բոլոր խոսակցությունները համադրում ես տրամաբանության մեջ, հասկանում ես, որ դրանք որևէ հիմք չունեն»,- panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Արթուր Գևորգյանը վստահեցրեց, որ հանձնաժողովը կստեղծվի և հարցերի ամբողջ շրջանակը կքննարկի: «Մինչև այդ հանձնաժողովի ստեղծվելն ինչո՞ւ պետք է որևէ բան լինի: Վստահեցնում եմ, որ այդ հարցի վերաբերյալ հանձնաժողովը երբ ստեղծվի, բոլորը կիմանան, թե ովքեր են ընդգրկված դրանում, այդ հանձնաժողովն ինչ լիազորություններ ունի, ինչ է քննարկելու: Հարցերի շրջանակները և ամեն ինչ էլ կիմանաք: Դա լինելու է բաց և թափանցիկ»,- շեշտեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ