11:18 , 19 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ 2002-2006թթ. Գերմանիայից Սիրիա ուղարկված քիմիական նյութերն օգտագործվել են խաղաղ նպատակներով՝ հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայից Սիրիա է արտահանվել շուրջ 137 տոննա քիմիական նյութ, որոնք կարող էին օգտագործվել զարին թունավոր գազի պատրաստման համար:
Սակայն Մերկելը հաղորդել է, որ իր տվյալներով՝ քիմիական նյութերն օգտագործվել են խաղաղ նպատակներով:
Կանցլերը նշել է, որ իշխանությունները դեռ պարզում են, թե քիմիական նյութերը, որոնք ուղարկվել են 2006թ. մինչև 2011թ. մայիս, ինչպես են օգտագործվել: