Ռուսաստանին բացասաբար է վերաբերվում ամերիկացիների 50 տոկոսը. հարցում


10:59 , 19 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Տասնչորս տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ի ամեն երկրորդ բնակիչը Ռուսաստանը համարում է թշնամի երկիր, սակայն Ռուսաստանի՝ սիրիական քիմիական զենքը ոչնչացնելու նախագծին սատարում է ամերիկացիների 72%-ը, ցույց են տալիս Gallup ընկերության՝ չորեքշաբթի օրը հրապարակված հարցման արդյունքները, գրում է Взгляд-ը:

1999 թվականից ամերիկացիները Ռուսաստանին վերաբերվել են որպես դաշնակցի կամ բարեկամ երկրի, և այդ իրավիճակը շարունակվել է մինչև այս տարվա հունիս, երբ 52%-ը Ռուսաստանը համարում էր բարեկամ պետություն:

Սեպտեմբերին այդ թիվն ընկել է մինչև 44%, մինչդեռ նրանց թիվը, ովքեր Ռուսաստանը համարում են թշնամի կամ ոչ բարեկամ երկիր, աճել է մինչև 50%:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ