ԱՄՆ բանակը Խաղաղ օվկիանոսում փորձարկել է ՀՀՊ համակարգ


10:34 , 19 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ բանակը ՀՀՊ համակարգ է փորձարկել Խաղաղ օվկիանոսում: Բալիստիկ հրթիռի հարվածի կանխման զորավարժությունների ընթացքում բանակը հարվածել է առանձնացվող մարտագլխիկով նմուշին:

Բալիստիկ հրթիռն արձակվել էր Հավայան արշիպելագի Կաուայի կղզու ռազմաբազայից: Lake Erie հրթիռային հածանավը հետևել է թիրախին և դրա ուղղությամբ նետել SM-3 Block IB երկու հրթիռ, որոնցից մեկը խոցել է հրթիռից առանձնացված մարտագլխիկը՝ փոխանցում է RIA Novosti-ն: 

Այսպիսով՝ ԱՄՆ ԶՈւ-ն առաջին անգամ է փորձարկել ՀՀՊ համակարգի տարրեր՝ թիրախի ուղղությամբ միաժամանակ արձակելով երկու հակահրթիռներ: