Փարիզի «Դիսնեյլենդի» դեմ ստորագրահավաք է սկսվել


10:28 , 19 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Փարիզի «Դիսնեյլենդի» դեմ ստորագրահավաք է սկսվել՝ դրա «աղետալի» վիճակի պատճառով. ստորագրահավաքի նախաձեռնողները պնդում են, որ հանրահայտ ժամանցավայրը «լուրջ վնասված է ու բառի բուն իմաստով փլվում է»։

Ինչպես նշում է Euromag-ը, ակտիվիստներին հաջողվել է հավաքել 5.147 ստորագրություն։ Այն «Դիսնեյլենդից» պահանջում է ավելի բարձր չափանիշների սահմանում։

Walt Disney կալիֆոռնիական ընկերության գործադիր տնօրեն Բոբ Իգերին (նրան է պատկանում Փարիզի «Դիսնեյլենդի» բաժնետոմսերի 39.8%-ը) ուղղված նամակում ստորագրահավաքի նախաձեռնողները նշում են, որ վերջին շրջանում այգու բազմաթիվ օբյեկտներ չեն համապատասխանում «Դիսնեյի» չափանիշներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ