Բաքուն ու Երևանը պետական ​​սահմանների հստակեցման հարցում հասել են որոշակի հաջողությունների. Իլհամ Ալիև


23:43 , 8 հունիս, 2024

Armenpress.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ու Երևանը հասել են որոշակի հաջողությունների իրենց պետական սահմանների սահմանազատման հարցում՝ գործնականում համաձայնեցնելով 12,7 կմ երկարությամբ պետական սահման։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի խոսքերը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ համատեղ ճեպազրույցից։

Ալիևը նաև հավելել է, որ դրական արդյունք է համարում Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղի վերադարձը։