GTA V խաղի մեկ օրվա վաճառքից հավաքվել է 800 մլն դոլար


10:08 , 19 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Grand Theft Auto 5 (GTA V) խաղի մեկ օրվա վաճառքից հավաքվել է 800 մլն դոլար: Այս մասին հաղորդում է Forbes պարբերականը:

Վերլուծաբանների կանխատեսումներն ավելի հոռետեսական էին. նրանք սպասում էին 2 անգամ քիչ:

Մեկ օրվա ընթացքում վաճառվել է PS3-ի և Xbox-ի համար նախատեսված GTA V խաղի 6.5 մլն օրինակ: