Բացառություններ այլևս չեն լինի. ամուսնության նվազագույն շեմ կսահմանվի 18 տարեկանը


16:41 , 7 հունիս, 2024

Hraparak.am-ը գրում է․

Այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին, որով առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների, հանել բոլոր այն կարգավորումները, որոնք վերաբերում են վաղ ամուսնություններին և անչափահաս ամուսիններին:

Նշենք, որ գործող օրենսդրությամբ որոշ բացառություններով 16 և 17 տարեկանում ևս անձը կարող է ամուսնանալ: