Եթե ՀԱԿ-ի անդամ բոլոր կուսակցություններն էլ լքեն ՀԱԿ-ը, ապա դրաից Կոնգրեսը չի տուժի


22:51 , 14 մայիս, 2012

Եթե ՀԱԿ անդամ բոլոր 17 կուսակցություններն էլ վաղը հայտարարեն ՀԱԿ-ը լքելու մասին միևնույն ա Կոնգրեսը դրանից շատ չի տուժի որովհետև այս 4 տարվա ընթացքում ՀԱԿ-ը ավելի շատ իրեն դրսևորել է ոչ թե որպես կուսակցությունների այլ անկուսակցական քաղաքացիներին միավորող ուժ։ Ավելին այդ կուսակցությունների մեծ մասը ոչ թե նպաստել այլ խոչնդոտել են Կոնգրեսի գործունեությանը ոչինչ չանելով և չափազանեցված ամբիցիաներ դրսևորելով։ Շուտվանից էր պետք ազատվել բալաստի դեր կատարող այդ կուսակցությոններից։
Ճիշտ ա մի 2 ամիս սերժանտական լրատվամիջոցները ձենները գլուխները կգցեն թե Կոնգրեսը փլվում ա բայց քիչ ժամանակ անց Ազգային Ժողովում կոնգրեսական ֆրակցիայի ակտիվ գործունեության և Կոնգրեսի կառուցվածքի արմատական վերափոխման արդյունքում Կոնգրեսը կդառնա ավելի շարժունակ, ավելի մոբիլ ու ավելի ճկուն քաղաքական ուժ։