09:43 , 19 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը իր վրա է վերցրել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում՝ «Նապոլիից» կրած պարտությունը (1:2):
«Եթե անկեղծ, ապա մթնոլորտը հանդերձարանում լավագույնը չէ: Թե չլիներ Վայդենֆելերի կարմիր քարտը, Հումելսի վնասվածքը և իմ հեռացումը, ապա, ամենայն հավանականությամբ, մենք դրական արդյունքի կհասնեինք: Շատ բան այսօր այնպես չգնաց: Ես սխալ գործեցի և ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Ես արդեն ներողություն եմ խնդրել մրցավարներից և թիմից: Շատ լավ հասկանում եմ, որ դա իմ անձնական մեղքն էր:
Այսօր մենք չցուցադրեցինք մեր լավագույն խաղը, սակայն, ամեն ինչ դեռ կորած չէ: Այս խաղում ամեն ինչ որոշեցին մանրուքները: Հիմա մենք գիտենք, որ եթե լավ խաղանք, կարող ենք հաղթել «Նապոլիին»: Մեզ չհաջողվեց կատարել խաղի համար նախատեսված ծրագիրը, հատկապես՝ առաջին խաղակեսում: Բավականաչափ ագրեսիվ չէինք գործում , չնայած, հաղթում էինք մենապայքարներում: Ակնհայտ է, որ դրա պատճառն այն է, որ մրցակիցը ճնշում էր զգում մեր հեղինակությունից: Համենայնդեպս, չկարողացանք օգուտ քաղել դրանից: Պատճառն այն էր, որ չէր ստացվում փոխանցումներով խաղը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ