09:36 , 19 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Այաքսի» դեմ խաղում (4:0) ձևակերպած հեթ-տրիկի շնորհիվ՝ նոր ռեկորդ է սահմանել։
Կատալոնական գրանդի առաջատարը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում ամենից շատն է մեկ խաղում երեք անգամ աչքի ընկել, հայտնում է «Սպորտ էքսպրեսսը»՝ հղում անելով միջազգային մամուլին։ Հոլանդական թիմին դարպասին խփած երեք գոլը չորրորդն էր Մեսսիի կարիերայում և այդ ցուցանիշով արգենտինացին գերազանցեց Մարիո Գոմեսին և Ֆիլիպո Ինձագիին, որոնք 3-ական անգամ են հեթ-տրի ձևակերպել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ