09:29 , 19 սեպտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվել է 400 քմ խոտածածկ տարածք, Քաղսի-Սոլակ գյուղերի ավտոճանապարհին՝ 3 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հակատուբերկուլոզային դիսպանսերի բակում՝ 55 քմ, «Ղարս» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ 4000 քմ խոտածածկ տարածք և ջերմահարվել՝ 150 պտղատու ծառ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասում՝ 400 քմ, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի մոտ՝ 1 հա, Երևանի Խանջյան փողոցում՝ «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մոտակայքում՝ 40 քմ խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամլո ծառայությունից:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: