«Հայկական ժամանակ». 15 օրից օդանավը զրոյական վիճակում կլինի՝ պատրաստ կլինի թռիչքներ իրականացնելու համար Ստեփանակերտի օդանավակայան


08:07 , 19 սեպտեմբեր, 2013

«15 օրից ԼՂՀ-ի ձեռք բերած օդանավերը տեխնիկապես պատրաստ կլինեն թռիչքներ իրականացնելու Ստեփանակերտի օդանավակայանից։ Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը։

«15 օրից օդանավը զրոյական վիճակում կլինի, այսինքն տեխնիկապես պատրաստ կլինի թռիչքներ իրականացնելու համար»,– հայտնել Է Քաղավիացիայի պետը հավելելով, որ օդանավակայանը ևս վաղուց պատրաստ է օդանավ ընդունելուն և ճանապարհելուն։ Նա նշել Է, որ հիմա օդանավը անցնում է տեխնիկական սպասարկման տեխզննում, որը իրականացնում Է օդանավը արտադրող ձեռնարկությունը։ Մեր թղթակցի հարցին՝ հնարավո՞ր Է, 15 օրից այդքան սպասված թռիչքը իրականացվի, Քաղավիացիայի պետը խուսափել Է պատասխանել, ասելով, որ ինքը պատասխանատու Է տեխնիկական խնդիրների համար։ ԼՂՀ կառավարությունից, սակայն, հայտնել են, որ 15 կամ 20 օր հետո թռիչք դժվար թե կայանա, հարցը պետք Է քննարկվի և որոշում լինելու դեպքում՝ կհրապարակեն այն։ Ստեփանակերտի օդանավակայանը նախատեսվում էր գործարկել 2011թ. մայիսի 9-ին Հաղթանակի օրը, որի առաջին ուղևորը պետք է լիներ Սերժ Սարգսյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: