Կայացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի մյուս 8 հանդիպումները: Ճիշտ է հանդիպումներն այնքան գոլառատ չէին, որքան երեկ, սակայն ստացվեցին ավելի դինամիկ և անկանխատեսելի:
E խումբ Չելսի-Բազել՝ 1:2
Հանդիպումը բավականին հանգիստ սկսած Չելսին երկար ժամանակ պահում էր գնդակը և մի քանի դրվագներից զատ վտանգավոր ոչինչ չստեղծեց: Այդուհանդերձ, լոնդոնցիներն ընդմիջման գնացին մրցակցի նկատմամբ առավելությամբ: 1-ին խաղակեսի ամենավերջին րոպեին Լեմպարդի հիանալի փոխանցումից հետո Օսկարը գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը` 1:0: Լոնդոնցիները, սակայն, չկարողացան մինչև վերջ պահել առավելությունը: Խաղի 7-րդ րոպեին Սալախը հավասարեցրեց հաշիվը` 1:1: 82-րդ րոպեին` անկյունայինի խաղարկումից հետո Մարկո Շտրեյլերը, օգտվելով Չելսիի` պաշտպանությունում թույլ տված սխալներից, գնդակն ուղարկեց ուղիղ Չեխի դարպասը: Դապասապահն անկարող եղավ հասնել գնդակին:
Շալկե 04-Ստյաուա՝ 3:0
1-ին խաղակեսում կարելի էր տեսնել բավականին հավասար խաղ` տանտերերի աննշան առավելությամբ. մեծ արագություններ, պայքար գնդակի համար,բավականին քիչ վտանգավոր պահեր: 1-ինը, այնուամենայնիվ, առավելության հասավ գերմանական ակումբը: Խաղի 67-րդ րոպեին Ացուտո Ուչիդան գրավեց Ստյաուայի դարպասը` հաշվի մեջ առաջ մղելով իր թիմին: 11 րոպե անց Քևին Փրինս Բոատենգը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ ևս 7 րոպե անց` 85-րդ րոպեին Յուլիան Դրաքսլերը 3-րդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը` այդպիսով ձևավորելով հանդիպման վերջնական հաշիվը:
F խումբ
Մարսել-Արսենալ 1:2 Մահվան խմբի 1-ին հանդիպումն 1-ին խաղակեսում անցավ ամենևին ոչ մահացու պայքարում: Բավական է նշել միայն այն, որ 1-ին խաղակեսից հետո, ըստ վիճակագրության, թիմերը գնդակին տիրել էին հետևյալ հարաբերակցությամբ` 51%-49%: Խաղի 65-րդ րոպեին հաշիվը բացեց անգլիական ակումբը: ՄԱրսելի` պաշտպանությունում թույլ տված կոպիտ սխալից հետո Թեո Ուոլքոթը գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: 84-րդ րոպեին այս մրցաշրջանում բավական մեծ արդյունավետությամբ աչքի ընկնող Ահարոն Ռեմսին կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Սակայն ավելացված 3-րդ րոպեին Ջորդան Այուն չվրիպեց 11 մետրանոցից:
Նապոլի-Բորուսիա 2:1 ՉԼ խաղային 2-րդ օրվա ամենադրամատիկ պայքարը թերևս մահվան խմբի 2-րդ հանդիպումն էր: Խաղը բավականին արագ սկսած Նապոլին 1-ին րոպեներին մեծ ճնշում էր գործադրում Բորուսիայի տուգանային հրապարակում: Սակայն ՉԼ նախորդ մրցաշրջանի փոխչեմպիոնները Նեապոլ բոլորովին էլ պարտվելու համար չէին ժամանել: 1-ին խաղակեսի միջնամասում Բորուսիան ակտիվացավ, մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց և անկյունային հարվածներ իրացրեց Նապոլիի դարպասի մոտ, սակայն Պեպե Ռեյնան միշտ տեղում էր: Խաղի հաշիվն, այնուամենայնիվ, կարողացան բացել տանտերերը: Նապոլիի առաջատար Գոնսալո Իգուաինը նվաճեց Բորուսիայի դարպասը: Դարպասի գրավումը, ի տարբերություն Նապոլիի մարզիչ Բենիտեսի, խիստ էմոցիոնալ կերպով ընդունեց Բորուսիայի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ինչի համար հեռացվեց պահեստայինների նստարանից: Մարզչի հեռացումիցհետո Բորուսիայի համար հաջորդ հարվածը եղավ դարպասապահ Ռոման Վայդենֆեյլերի հեռացումը, ով կարմիր քարտ ստացավ վերջին հույսի խախտման համար` 1-ին խաղակեսի ավելացված 1-ին րոպեին, երբ տուգանային հրապարակից դուրս ձեռքով հեռացրեց գնդակը: Բորուսիան 2-րդ խաղակեսն սկսեց 10 հոգով` արդեն նախաձեռնությունը զիջելով տանտերերին: Չնայած, որ Բորուսիայի ֆուտբոլստները, մասնավորապես` Օբամեյանգը, 1-2 վտանգավոր պահ ստեղծեցին Նապոլիի դարպասի մոտ, սակայն խաղի 67-րդ րոպեին Իսինյոն կարողացավ նաև կրկնապատկել իր թիմի առավելությունը: 76-րդ րոպեինԲորուսիան կատարեց իր 3-րդ փոփոխությունը: Հենրիխ Մխիթարյանի փոխարեն խաղադաշտ մտավ Յոնաս Հոֆմանը: Սակայն այս հանդիպման իրադարձություններն այսքանով չավարտվեցին: Խաղի 87-րդ րոպեին Խուան Սունիգայի ինքնագոլի շնորհիվ կրճատվեց հաշվի տարբերությունը`2:1:
G խումբ
Ատլետիկո Մադրիդ-Զենիթ 3:1 Մադրիդի Ատլետիկոյին հաջողվեց հաշիվը բացել խաղի 40-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Խուան Միրանդան: Սա 1-ին խաղակեսում խփված միակ գոլն էր: Ընդմիջումից հետո` 58-րդ րոպեին, Հալկը կարողացավ հավասարեցնել հաշիվը, սակայն այս հավասարությունը երկար չտևեց: 6 րոպե անց Արդա Թուրանը կրկին հաշվի մեջ առաջ մղեց իր թիմին: Իսկ 80-րդ րոպեին Լեո Բապտիստան ձևավորեց հանդիպման վարջնական հաշիվը` 3:1:
Աուստրիա-Պորտու 0:1 Չնայած, որ դարպասին կատարած հարվածներով Աուստրիան գերազանցում էր Պորտուին (13, 9), այնուամենայնիվ, տարածքային առավելություն ունեցող Պորտուն (35%, 65%) կարողացավ նվազագույն հաշվով հաղթել հյուրընկալող թիմին: Հանդիպման միակ և հաղթական գոլը խաղի 55-րդ րոպեին Լուչո Գոնսալեսը, կարելի է ասել, միայնակ ստեղծեց իր գոլային պահը և շատ վարպետորեն իրացրեց այն: Հաշիվը մինջև խաղավերջ մնաց անփոփոխ:
H խումբ
Միլան-Սելթիկ 2:0 Թեև, ինչպես հայտնի է, Միլանը հանդիպումից առաջ ծանր կորուստներ ուներ (ակումբի 9 ֆուտբոլիստներ վնասվածքի պատճառով չէին կարող օգնել թիմին), սակայն իտալական ակումբն, այնուամենայնիվ իր մեջ ուժ գտավ պայքարելու և հաղթելու Սելթիկին: 1-ին գոլը գրանցվեց արդեն խաղավերջում. 82-րդ րոպեին հաշիվը բացեց Սելթիկի ֆուտբոլիստ Քրիստիան Սապատան: Այսպիսով` 1:0` Սելթիկի ինքնագոլի շնորհիվ: 4 րոպե անց Սալի Մունտարին կրկնապատկեց իր թիմի առավելությունը` ձևավորելով խաղի վերջնական հաշիվը:Հետաքրքիր պայքարում անցավ Բարսելոնա-Այաքս հանդիպումը. երկու թիմերն առաջին անգամ էին միմյանց դեմ մրցում և Կամպ Նոում ընթացող հանդիպումն անցավ դաշտի տերերի բացահայտ առավելությամբ. արդեն 22-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով հաշիվը բացում է Լիոնել Մեսին: Երկրորդ խաղակեսից նոր էր անցել 10 րոպե, երբ Լեոն երկրորդ գնդակն է ուղարկում հոլանդական ակումբի դարպասը. Հանդիպման 70-րդ րոպեին հաշիվը խոշոր է դարձնում Ժերար Պիկեն, իսկ 6 րոպե անց Լեո Մեսին պատասխան է տալիս Քրիշտիանո Ռոնալդուի՝ երեկվա հեթ-տրիկին: 77-րդ րոպեին հյուրերը հեղինակության գնդակը խփելու հիանալի հնարավորություն ունեին, սակայն 11 մետրանոցից վրիպեց Սիգտորսոնը: Հաշվի մեջ այլևս փոփոխություն չեղավ և հանդիպումն ավարվեց 4-0 հաշվով: