«Ջոսի Մհերը» նիկոլական է
09:40 , 3 հունիս, 2024
Ջուր լցնելով Նիկոլի ջրաղացին՝ «Ջոսի Մհերը» հայտարարել է, թե իրականում ընդդիմության նպատակը ոչ թե Հայաստանի անվտանգությունն է կամ Հայաստանի անվտանգային ճարտարապետությունն է, այլ՝ միայն իշխանափոխությունը՝ անկախ նրանից,թե ով ինչ է խոսում:
Գաղտնիք չէ, որ ՔՊ-ի քարոզչական հիմնական նարատիվներից մեկը իշխանափոխության ինքնանպատակ լինելու մասին հորինածին թեզն է: ՔՊ-ականներն ու նրանց սազանդարները օրնիբուն լցնում են ժողովրդի ուղեղն այն միտքը, թե իբր ընդդիմութան պայքարն ընդամենն աթոռակռիվ է, որ ոչինչ չի փոխվելու, եթե իշխանափոխություն լինի, իսկ ընդդիմությունն ընդամենը դեմագոգ է, որ ցանկանում է ճանկել Նիկոլի աթոռն ու հարստանալ՝ առանց որևիցե բան փոխելու:
Հետաքրքիր է՝ ռուսաստանյան ո՞ր կլանի ներկայացուցիչ է «Ջոսի Մհերը»: Դատելով նրա փողատեր լինելուց ու հայտնած մտքերից՝ պետք է հետևություն անել՝ այն կլանի, որի նպատակը բացառապես խոշոր կապիտալիստների, ներռուսաստանյան ու համաշխարհային օլիգարխիատի փողային շահերի սպասարկումն է: Իսկ սա այն կլանն է, որն անտեսանելի կերպով հովանավորում է Նիկոլին՝ 2018-ից սկսած:
«Ջոսի Մհերը», իհարկե, այն մարդը չէ, որի հայտնած մտքերը կամ տհաճ առոգանությամբ արտասանած նախադասությունները կարողանան ազդել հանրային կարծիքի կամ նույնիսկ մի քանի հոգու տեսակետների վրա, բայց նրա արածը, մեղմ ասած, շանտղություն է. այս իրավիճակում ու ասյքանից հետո թելել Նիկոլի թելը կարող է միայն հայրենատյաց անասունը:
Ջոսիմհերները քանդեցին այս երկիրը 2018-ին՝ օգնելով մի քանի փողոցայինի տապալել օրինական իշխանությունը,իսկ հիմա էլ անում են ամեն ինչ՝ երկարաձգելու նրա քաղաքական ու ֆիզիկական գոյությունը: