01:15 , 19 սեպտեմբեր, 2013
Aravot.am-ը գրում է.
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր ասուլիսում անդրադառնալով իր դեմ ներկայացված դատական հայցին՝ գրագողության համար, հայտարարել էր, որ պարզել է ովքեր են կանգնած փորձաքննության հետեւում՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը եւ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը: Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով Հրանտ Բագրատյանի այս հայտարարությանը՝ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը պարզաբանեց. «Հայցվոր կողմի շահերը դատարանում ներկայացնում է «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերությունը, որի բաժնետեր է նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը: Ինչի մասին նշված է նաև փոխնախարարի հայտարարագրում:
Նյութն ամբողջությամբ` այստեղ