Որ տարիքում են կանայք ամենից հաճախ դավաճանում իրենց զուգընկերներին. գիտնականներ


00:29 , 19 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ամերիկացի գիտնականները մամուլում հրապարակել են ամուսնական դավաճանության վերաբերյալ իրենց ուսումնասիրությունների արդյունքները: Նրանք պարզել են, թե տղամարդիկ և կանայք հատկապես երբ են սկսում դավաճանել միմյանց:

Բրեդլիի համալսարանի աշխատակից Դևիդ Շմիտդը կարծում է, որ 30 տարեկանում գեղեցիկ սեռի վերարտադրողական գործառույթը մի փոքր թուլանում է, և կինը ենթագիտակցաբար ձգտում է օգտագործել ցանկացած հնարավորություն՝ հղիանալու համար: Այդ պատճառով էլ նա շատ զուգընկերների է «ուսումնասիրում», որպեսզի գտնի «այն, ինչ պետք է», հաղորդում է Bagnet.org-ը:

Իրենց հետազոտությունն իրականացնելով երկրի 48 երկրներում և ուսումնասիրելով բնակիչների սեռական առանձնահատկությունները՝ մասնագետները եզրակացրել են, որ կանայք ամենից հաճախ դավաճանում են 30-35, իսկ տղամարդիկ՝ 25-30 տարեկանում: