00:13 , 19 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Արդեն մի քանի ամիս Մադոննան հետաքրքրություն է առաջացնում երկրպագուների շրջանում՝ թողարկելով իր նոր նախագծի որոշ կադրեր, որի մանրամասները մինչև վերջերս գաղտնիք էին: Երեկ աստղը նոր լուսանկարներ է հրապարակել, որի հետևանքով քննադատության է ենթարկվել մամուլի կողմից: Երգչուհին լուսանկարվել է զենքով, ինչը շատերը համարել են անտեղի՝ Վաշինգտոնի հրաձգությունից մեկ օր անց:
Աստղն ինքը իր հասցեին հնչեցված քննադատություններին չի պատասխանել և շարունակում է կիսվել «գաղտնի նախագծի» մանրամասներով: Ինչպես պարզվել է, 17 րոպեանոց ֆիլմը, որը նա ստեղծել է լուսանկարիչ Սթիվեն Քլայնի հետ, արդեն հնարավոր կլինի տեսնել հաջորդ շաբաթ:
Մադոննայի խոսքերով՝ նախագիծը ստեղծվել է Vice Media ընկերության հետ համատեղ և նվիրված է խոսքի ազատությանը տարբեր երկրներում:
«Գաղտնի նախագծի» պրեմիերան նախատեսվում է սեպտեմբերի 24-ին: