00:04 , 19 սեպտեմբեր, 2013
Ladynews.am-ը գրում է.
Մենք հաճախ ենք ստիպված լինում ստել մեզ շրջապատողներին եւ ստիպված ենք դա անել տարբեր պատճառներով: Ամենագլխավորը՝ անկեղծ մնանք ինքներս մեզ հետ, բայց ցավոք, ինքնախաբեությունից մենք օգտվում ենք ավելի հաճախ, քան կարծում ենք: Ladynews.am-ը ներկայացնում է այն ամենահաճախ օգտագործվող արտահայտությունները, որոնք մեզ թվում է՝ ճշմարիտ են, սակայն իրականում ինքնախաբեություն են:
«Ամեն ինչ լավ է»: Սա ինքնախաբեության ամենահայտնի արտահայտություններից է: Այն սովորաբար օգտագործում են քարե սիրտ ունեցող մարդիկ՝ ջանալով բոլորին ցույց տալ, որ ամեն ինչ իսկապես լավ է: Հպարտությունը մեզ թույլ չի տալիս՝ խոսենք մեր խնդիրներից, եւ մենք ցանկանում ենք, որ հարազատ մարդիկ իրենք ամեն ինչ հասկանան: Բայց այդպես չի լինում. նրանք չեն կարող մտնել Ձեր հոգու մեջ, ուստի վստահեք մտերիմներին, խոսեք եւ կթեթեւանաք:
«Նա անպայման կփոխվի»: Սա սովորաբար ասվում է զուգընկերոջ հասցեին, երբ նա կոպիտ է Ձեր քնքշանքների հանդեպ եւ Ձեզ անհարգալից է վերաբերվում ընկերների ներկայությամբ: Իհարկե, դրան կարելի է գտնել բազում արդարացումներ, բայց հիշեք՝ մարդիկ չեն փոխվում: Հիշեք նաեւ՝ եթե Ձեր զուգընկերը Ձեզ այդքան էլ լավ չի վերաբերվում, ապա հետագայում ավելի վատ կլինի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ