«Չեմ կարող վերադարձնել Աշխարհի չեմպիոնի կոչումը մինչև 2014 թ.-ը». Արթուր Աբրահամ


23:46 , 18 սեպտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Երկու քաշային կարգերում Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հոկտեմբերի 26-ին կայանալիք մենամատից առաջ նշել է.

«Շտիգլիցը հայտարարել է, որ 2013 թ.-ին ևս մեկ մարտ է անցկացնելու: Դա լինելու է տիտղոսի ինքնակամ պաշտպանություն հոկտեմբերի 19-ին: Սա նշանակում է, որ չեմ կարող վերադարձնել Աշխարհի չեմպիոնի կոչումը մինչև 2014 թ.-ը: Սակայն ես պետք է կենտրոնացած և պատրաստ լինեմ: Այդ պատճառով էլ հոկտեմբերի 26-ին մարտ կանցկացնեմ: Սա լավ հնարավորություն կլինի իմ վիճակը Շիհեփոյի հետ մենամարտի հետ համեմատելու համար: Սա ինձ վստահություն կտա Շտիգլիցի հետ երրորդ մենամարտից առաջ»,- Աբրահամի խոսքերը մեջբերում է Boxingscene-ը: