Մոսկվան փորձում է հավասար հեռավորություն պահպանել


16:10 , 28 մայիս, 2024
ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովն է մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող պրոցեսները՝ հայտարարելով, թե Մոսկվան շահագրգռված է երկրի կերքին կայունությամբ: «Առայժմ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը պահպանել է իշխանությունը և՛ ընտրություններից հետո, և՛ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, նա բավականին ամուր դիրքեր ունի։ Մենք շահագրգռված ենք, որ կայունություն լինի Հայաստանում: Ռուսաստանը կաշխատի Հայաստանի ցանկացած իշխանության հետ. գլխավորն այն է, որ այնտեղ զոհեր չլինեն»,-մասնավորապես՝ հայտարարել է Ջաբարովն ու պնդել, թե Ռուսաստանից Հայաստանի բաժանումն ամենասարսափելի հետևանքները կունենա հենց Հայաստանի համար:

Չնայած շատերը փորձում են շարժման ակունքներում ռուսական հետք որոնել, սակայն Մոսկվայից եկող արձագանքներն այլ բանի մասին են վկայում. Ռուսստանն ակնհայտորեն փորձում է հավասար հեռավորոթյուն պահպանել՝ հասկացնելով՝ այքնան էլ դեմ չեն Նիկոլին: Ի դեպ՝ նմանատիպ հայտարարություններ էին հնչում նաև 2021-ին ու դրանից հետո էլ, այն ժամանակ էլ որոշ ռուս պաշտոնյաներ չէին վարանում նկարագրել այն հեջտևաքները,որոնք կարղ են ծագել հյուսիսային ծիրից Հայաստանի շեղվելու դեպքում: Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլը Մոսկվայի համար լավ էլ ընդունելի եղավ՝ չնայած նրան, որ ՔՊ-ն անթաքույց ջանքեր է գոծադրոմ ցայսօր՝ երկրի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու ուղղությամբ՝ հարվածելով Մոսկվայի դիրքերին: Ստացվում է, որ Մոսկվան իրականում չի՞ նեղվում Հայաստանը թրքացնելու Նիկոլի քայլերից, թե՞ ինչ-որ տեղ Մոսկվայի «դաբրոն» էլ կա այս ամենում՝ Հայաստանի առջև ստանձնած պարտականությունները չկատաելու, Իլհամի հետ եղբայրությունը չխաթարելու կամ ջուր լցնելու ՌԴ-ում ամենավերևներում գործող ադրբեջանական լոբբիի ջրաղացին:

Մյուս կողմից՝ ինչո՞ւ պետք է Մոսկվան բացահայտորեն սատարի շարժմանը, եթե այն ներքին ռեսուրսների վրա հիմնվող ու բացառապես հայ ժողովրդի շահերի մասին բարձրաձայնող շարժում է: Տվյալ դեպքում բոլորի ֆավորիտը հենց Նիկոլն է, քանի որ նա ապացուցել է, որ չունի «իզմեր»՝ սեփական վարքագիծը պայմանավորելով ուժեղի թելադրանքով. երեկ Մոսկվան էր ուժեղ, կատարում էր Մոսկվայի կամքը, այսօր Արևմուտքն է ուժեղ, կատարում է նրա կամքը: