Սիրիան Ռուսաստանին է փոխանցել ընդդիմության կողմից քիմզենքի օգտագործման նոր իրեղեն ապացույցներ


21:52 , 18 սեպտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Սիրիական իշխանությունները Ռուսաստանին են փոխանցել ընդդիմության կողմից քիմզենքի օգտագործման նոր իրեղեն ապացույցներ. հայտնել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Րյաբկովը, գրում է BBC-ն:

Ռուս դիվանագետը բանակցություններ է անցկացրել Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և սիրիական ղեկավարության հետ:

«Դա իսկապես այդպես է: Հենց նոր մեզ փոխանցել են իրեղեն ապացույցներ: Այդ ապացույցները վերլուծության կարիք ունեն»,-ասել է Ռյաբկովը:

Նա նշել է նաև, որ ռուս մասնագետներն ուսումնասիրում են ստացված ապացույցները: