Լատվիայի ՊՆ-ն մտահոգված է իրենց սահմանի մոտ ՌԴ ռազմաօդային ուժերի չվերթներով


19:53 , 18 սեպտեմբեր, 2013

Լատվիայի ՊՆ-ն մտահոգված է իրենց  սահմանի մոտ ՌԴ ռազմաօդային ուժերի չվերթներով Panorama.am-ը գրում է.

Լատվիայի սահմանի մոտ ռուսական ռմբակոծիչների չվերթները իրականացնում են վարժանքներ են և ռազմական ուժի ցուցադրություն: «ՌԻԱ Նովոստին» տեղեկացնում է, որ այս մասին Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսն այսօր ասել է լատվիական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ:

«Ռուսաստանի ռազմաօդային ուժերի թռիչքները ոչ միայն ուժի ցուցադրություն են ենթադրում, այլ հստակ ռամական պատրաստություն: Ռուսական կողմը նման զորավարժություններ է կազմակերպում մեր սահմանի մոտ, և մենք չենք կարող դա հանգիստ դիտարկել: Ակնհայտ է` անգործությունից չէ, որ նրանք հենց այստեղ են թռիչքներ իրականացնում»,- աղբյուրի փոխանցմամբ` ասել է Պաբրիկսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ