19:47 , 18 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանը մերժեց «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորագրով փոխարինելու միջնորդությունը։
Նշենք, որ Տիգրան Առաքելյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատարանին ներկայացված միջնորդությանը կցել էր նաև հանրությանը հայտնի 110 հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների ստորագրությունները, ովքեր անձնական երաշխավորություն են տալիս առ այն, որ ազատ արձակվելու դեպքում Տիգրան Առաքելյանը կցուցաբերի պատշաճ վարքագիծ, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով կներկայանա և կկատարի բոլոր մյուս պարտականությունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ