19:04 , 18 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել, հայտնում են տեղի ԶԼՄ-ները: Չարագործները գողություն կատարելիս կտրել են նրա ձախ ձեռքի 4 մատները:
Տուժածը զովացուցիչ ըմպելիքների արտադրման ընկերության սեփականատեր Վահահա Ցզունու Ցինհոուն է: Գործարարի վրա հարձակումը տեղի է ունեցել Հանչժոու քաղաքում նրա տան մոտ, հայտնում է ITAR-TASS-ը:
Տեղի իշխանությունները սկսել են հետաքննել դեպքը, անձամբ տուժածը հրաժարվել է մեկնաբանություններից:
Forbes-ի չինական վարկածի համաձայն՝ նրա կարողությունը գնահատվում է 18,7 մլրդ դոլար: Այդ ցուցանիշով նա Չինաստանում գրավում է 2-րդ տեղը: