12 մասնակիցներից ո՞վ կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» 2013-ին


18:27 , 18 սեպտեմբեր, 2013

«Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 27-ին` ժամը 21:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում: 

Առաջին ալիքի «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել է մասնակցության 82 հայտ: Ընտրական փուլին կներկայացվեն դրանցից 12-ը: Ընտրություն կատարելիս հաշվի է առնվել ներկայացված երգերի` մրցույթի խիստ կանոններին ու պահանջներին համապատասխան լինելու հանգամանքը, բովանդակությունը, որակն ու հիթային լինելը:

Հաղթողը կընտրվի հեռուստաքվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության միջոցով` 50/50 հարաբերակցությամբ:

Սիրված մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիևի «Ուկրաինա» արվեստների պալատում: Այս տարի մրցանակային են համարվելու 1-ին, 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները:

 Հեղինակավոր մրցույթի հաղթողին կընձեռվի Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթին հանդես գալու հնարավորություն: 

Հայաստանը մրցույթին ներկայացնելու հնարավորությունը ստանալու համար կպայքարեն հետեւյալ մասնակիցները.

 

1.      Մերի Վարդանյան - «Երգն իմ այս» (10 տարեկան, քաղաք Վարդենիս)

2.      Միքայել Վարոսյան -«Happy Day» (10 տարեկան, քաղաք Երևան)

3.      Դավիթ Վարդանյան (11 տարեկան) և Էռնա Միրզոյան (15 տարեկան)- «Լուսավորական»  (քաղաք Ստեփանակերտ)

4.       Պետրոս Ղազարյան -«Դու-դու»  (12 տարեկան, քաղաք Երևան)

5.      Կարեն Ուղուրյան -«Ընկերներ ենք» (12 տարեկան, քաղաք Երևան)

6.      Կարեն Օհանյան -«Share and Like»  (12 տարեկան, քաղաք Երևան)

Շարունակությունը՝ այստեղ