ՔՊ-ն նիստ է գումարել, Տիգրան Ավինյանը հանդես է եկել զեկույցով


23:21 , 23 մայիս, 2024
Մայիսի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քննարկվել են Երևանում իրականացվող ծրագրերն ու աշխատանքների կատարման ընթացքը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։