Մեքսիկայում ջրհեղեղների զոհ է դարձել 57 մարդ


18:21 , 18 սեպտեմբեր, 2013

Մեքսիկայում ջրհեղեղների զոհ է դարձել 57 մարդPanorama.am-ը գրում է.

Մեքսիկայում 57 մարդ է զոհվել վերջին մի քանի օրերին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից: Այս մասին «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, ասված է երկրի Ներքին գործերի նախարարություն տարածած հաղորդագրությունում: Գործակալությունը պարզաբանում է, որ զոհերի մեծ մասն արձանագրվել է գլխավորապես Հեռերո նահանգում:

Ջրհեղեղներից անմասն չի մնացել Մեքսիկայի խոշորագույն հանգստավայրերից Ակապուլկոն: Հաղորդվում է, թե մասնակիորեն ջրի տակ է հայտնվել մոտակա օդանավակայանը, ինչի հետևանքով խախտվել է թռիչքների և վայրէջքների ժամանակացույցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ