19:30 , 18 սեպտեմբեր, 2013
Աղանդ, հերձված և հերետիկոսություն. այս երեք շարժումներն էլ եղել են թե անցյալում և թե մեր օրերում: Նրանք առաջացել են հատկապես այն երկրներում, որտեղ քաղաքական, տնտեսական և կրոնական անկայուն վիճակ է տիրել:
Աղանդն ընդդիմադիր հոսանք, ուսմունք կամ դավանանք է համաշխարհային այս կամ այն կրոնում: Աղանդը շեղում է հիմնական կամ պաշտոնական դավանանքից և հաճախ հակադրվում է դրան: Աղանդավորները` որպես առանձին կազմակերպված համայնքներ, ընդդիմադիր են ոչ միայն ավանդական եկեղեցու, այլև հաճախ` պետությանն ու պետական կառույցներին: Աղանդների հետևորդները խուսափում են ազգային, հասարակական, բարոյական պարտավորություններից:
Աղանդավորների համոզմունքներն հիմնվում են իրենց առաջնորդի կարծեցյալ առավելությունների, հեղինակության, նրա աստվածացման վրա, ինչը հանգեցնում է քրիստոնեական ուղղափառ վարդապետության ժխտման, Աստվածաշնչի աղավաղման կամ աղավաղված մեկնաբանման: Այդ իսկ պատճառով էլ աղանդ հասկացողությունը համարվում է կեղծ, վնասակար և վտանգավոր:
«Երևանի Երիտասարդական Քաղաքապետարան» -ը միանում է «Միացյալ Երիտասարդական Լիգա» և «ՄԵՆՔ» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումների համատեղ կազմակերպած ստորագրահավաք-ակցիային ընդդեմ աղանդների, որը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին ժամը 16:00 ից Հյուսիսային պողոտայում (Ազատության հրապարակի կողմից):
Եկել է ժամանակը պայքարելու աղանդների դեմ և իրազեկելու ՀՀ քաղաքացիներին թե ինչ են իրենցից ներկայացնում աղանդները և ինչ քայքայիչ գործունեություն են ծավալում մեր երկրում:
Ռաֆայել Պողոսյան
«Երևանի Երիտասարդական Քաղաքապետարան» -ի քաղաքապետի խորհրդական