Միակողմանի զիջումը սահմանազատում չի կարելի որակել. ո՞վ է ասում, որ չեմ պայքարում. Օնիկ Գասպարյան (Video)


15:23 , 23 մայիս, 2024

Օragir.news-ը գրում է.

Քիչ առաջ հակակոռուպցիոն դատարանում ավարտվեց ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարցաքննությունը։ Նա դուրս եկավ դատական նիստերի դահլիճից։

Oragir.News-ի հարցին ի պատասխան՝ նախորդ անգամ ասել էր, որ դեմ է Տավուշի մարզում տեղի ունեցող գործընթացին, պայքարո՞ւմ է, Օնիկ Գասպարյանը հարցով պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասել, որ չեմ պայքարում։ Պայքարը միայն փողոցում հայտնվելով չի, ինչ-որ անհրաժեշտ է, ես կատարում եմ»։