13:56 , 22 մայիս, 2024Hraparak.am-ը գրում է․
Օկուպացված Ստեփանակերտի ոստիկանությունը քաղաքում զինված տղամարդու է ձերբակալել։
Խոսքը տեղի բնակիչ Ամրախ Խագվերդիևի մասին է, ով աշխատում է շինարարական ընկերություններից մեկում որպես վարպետի օգնական։
Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին, նրա մոտից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 8 պարկուճով և ևս 16 պարկուճով։
Փաստով նախաքննություն է ընթանում։