Հայկական դիպլոմը կճանաչվի նաև Հնդկաստանում


17:29 , 18 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև կկնքվի բարձրագույն և հետբուհական կրթության որակավորումների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի: Կառավարությունը առաջիկա նիստին հավանություն կտա համաձայնագիրը կնքելու առաջարկին: Համաձայնագրի հաստատումը հնարավորություն կտա փոխանակել նաև ուսանողներին և ուսումնական անձնակազմին:

Որակավորումների ճանաչումը դյուրացնելու համար այս երկու երկրները պետք է պարբերաբար փոխանակեն տեղեկատվություն իրենց բարձրագույն և հետբուհական կրթություն իրականացնող՝ ճանաչված ուսումնական հաստատությունների թարմացված ցանկի վերաբերյալ: Իհարկե բարձրագույն և հետբուհական կրթության ուսումնական հաստատությունների կողմից շնորհված բարձրագույն և հետբուհական կրթության որակավորման ժամանակ երկու երկրներն էլ պետք է սահմանեն գնահատման կարգ: