16:49 , 18 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ֆրանսիացի դատաքննիչներն ուսումնասիրում են տեղեկությունը, համաձայն որի՝ երկրի արգործնախարար Լորան Ֆաբիուսի որդի Թոման խաղատանը 700 հազար դոլար է տանուլ տվել, սակայն ստացել այդ գումարը չվճարելու հնարավորություն:
Ինչպես հայտնում է Le Figaro-ն, քննիչներ Ռոժե Լե Լուարը և Ռենե Կրոն ձգտում են հասնել այն բանին, որ Մոնակոյի ոստիկանությունը թույլատրի խուզարկություն անցկացնել դքսության ֆինանսների նախարարությունում: Բացի դրանից՝ նրանք ցանկանում են խուզարկել նաև SBM ընկերությունը, որին էլ պատկանում է խաղատունը:
Դատաքննիչները փորձում են պարզել, թե ինչ հանգամանքներում է խաղատունն այս գարնանը համաձայնել չեղյալ հայտարարել պարտքը: Ենթադրաբար, խաղատունն այդպես է արել նրան սկանդալից հեռու պահելու համար:
Ֆաբիուսի փաստաբանը դեռևս չի մեկնաբանել տեղեկությունը: