Սաակաշվիլիի կուսակցության ներկայացուցիչը նախագահի թեկնածու է


16:35 , 18 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիդ Բաքրաձեն պաշտոնապես գրանցվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում որպես նախագահի թեկնածու, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:

Բաքրաձեի հետ այս փուլում գրանցումն անցել է ևս 11 թեկնածու, այդ թվում՝ «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, Նինո Բուրջանաձեն («Ժողովրդավարական շարժում-միասնական Վրաստան»), Շալվա Նատելաշվիլին (Վրաստանի լեյբորիստական կուսակցության) և այլք:

Երեքշաբթի Վրաստանի ԿԸՀ-ն դադարեցրել է ստորագրությունների ընդունումը՝ հօգուտ թեկնածուների. առնվազն 26 հազար 530 ձայն, որոնք անհրաժեշտ են նախագահական ընտրություններին գրանցվելու համար: Նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը կավարտվի սեպտեմբերի 27-ին: