16:15 , 18 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ֆրանսիական էլոկտրոֆանկ Daft Punk դուետը նոր տեսահոլովակ է ներկայացրել: Lose Yourself to Dance երգի հիման վրա նկարահանված տեսահոլովալը հրապարակվել է YouTube-ում Daft Punk-ի պաշտոնական ալիքում:
Բացի Daft Punk-ից՝ հոլովակում նկարահանվել են նաև երաժիշտներ Նայլ Ռոջերսն ու Ֆարել Ուիլյամսը, որոնք մասնակցել են երգի ստեղծմանը:
Lose Yourself to Dance-ի առաջին թրեյլերը հրապարակվել էր դեռ օգոստոսին MTV Video Music Awards-ի արարողության ժամանակ, սակայն երաժիշտները տեսահոլովակի ամբողջական տարբերակը ներկայացրել են միայն հիմա:
Lose Yourself to Dance-ը դուետի վերջին՝ Random Access Memories ալբոմի երկրորդ սինգլն է: